Անցնել հիմնական բովանդակությանը

Tonrik⁠-⁠ը մեր ցուցադրական ռեստորանն է

Տեսեք մենյուն հյուրի աչքերով

Սա մեր հարթակում աշխատող իրական մենյու է, ոչ թե նկար։ Փոխեք լեզուն, բացեք ուտեստը, կանչեք մատուցողին՝ հենց այստեղ, առանց գրանցվելու։ Ձեր հյուրերը կտեսնեն հենց սա։

Ինչ փորձել

Փորձեք այն, ինչ հյուրն անում է առաջին րոպեում

  1. Փոխեք լեզունՍեղմեք «Հայ» վերևում՝ ամբողջ մենյուն կբացվի այլ լեզվով։
  2. Բացեք ուտեստըԿտեսնեք մեծ լուսանկարը, գինը և ալերգենները։
  3. Ֆիլտրեք մենյունՄիացրեք «Վեգետարյան», և մսային ու ձկան ուտեստները կթաքնվեն։
  4. Միացեք Wi⁠-⁠Fi⁠-⁠ինՍեղմեք «Wi⁠-⁠Fi» վերևում և պատճենեք գաղտնաբառը։
  5. Կանչեք մատուցողինՆարնջագույն կոճակը կանչ է ուղարկում սեղանի համարով։

Մատուցողի տեսանկյունից

Հյուրը սեղմում է, մատուցողը տեսնում է սեղանն ու խնդրանքը

Կանչը սեղանի համարով գալիս է մատուցողի հեռախոսին, նույնիսկ եթե էկրանը կողպված է։ Նա սեղմում է «Գնում եմ», և մյուսները տեսնում են, որ այդ սեղանին արդեն մոտենում են։ Հաշիվ խնդրելն աշխատում է նույն կերպ։

  1. Մատուցողը գիտի, թե ինչ է պետքՄոտենալ, թե հաշիվը բերել՝ պարզ է դեռ սեղանին չհասած։
  2. Մատուցողին հավելված պետք չէԿառավարման վահանակը բացվում է հեռախոսի բրաուզերում։ iPhone⁠-⁠ում ծանուցումները գալիս են, եթե կառավարման վահանակն ավելացված է գլխավոր էկրանին։
  3. Ոչ մի սեղան չի մոռացվումՈվ ավելի երկար է սպասում, նա ցուցակի վերևում է, իսկ ընդունված կանչի կողքին երևում է մատուցողի անունը։

Ձեր կողմից

Փոխում եք գինը, հյուրը տեսնում է մի քանի վայրկյանում

Կառավարման վահանակում փոխում եք գինը կամ անջատում եք վերջացած ուտեստը, և բոլոր սեղանների մենյուն թարմանում է։ Հյուրը փոփոխությունները տեսնում է մի քանի վայրկյանում։

  1. Ոչինչ վերատպել պետք չէ

    Մենյուն թարմանում է, իսկ QR կոդերը սեղաններին նույնն են մնում։

  2. Վերջացածը՝ մեկ անջատիչով

    Ուտեստը մոխրագույն է դառնում «Վերջացել է» նշումով կամ թաքնվում է՝ ինչպես ընտրեք կարգավորումներում։

  3. Մատուցողն էլ կարող է

    Ստոպ⁠-⁠լիստը բացվում է մատուցողի հեռախոսից, իսկ ձեր կարգավորումները նա չի տեսնում։

Ինչպես սկսել

Ձեր մենյուն այստեղ՝ երեք քայլով

Ինքներդ, թե մեզ վստահելով՝ քայլերը նույնն են։

  1. Ուղարկում եք մենյունԹղթե մենյուի լուսանկար, PDF, Word կամ աղյուսակ՝ ցանկացած տեսքով։
  2. Մենյուն մուտքագրում է AI⁠-⁠ն կամ մեր թիմըԻնքներդ՝ AI⁠-⁠ով մի քանի րոպեում, կամ մենք՝ թարգմանություններով և ձևավորմամբ 3 օրում։
  3. Դնում եք QR կոդերը սեղաններինՍտենդներն ու ստիկերները գալիս են PDF⁠-⁠ով, պատրաստ տպագրության, ամեն սեղան՝ իր QR կոդով։

Ձեր ոճը

Հյուրը տեսնում է ձեր ռեստորանը, ոչ թե մեր հարթակը

Վերևում փորձեցիք Tonrik⁠-⁠ը։ Ահա նույն հարթակը գինու բարում՝ այլ գույնով, տառատեսակով և մուգ ֆոնով։ Այս ամենն ընտրում եք մեկ անգամ։

Հարցեր

Ինչ են հարցնում դեմոյից հետո

Չգտա՞ք ձեր հարցը։ Գրեք մեզ՝ կպատասխանի մարդ, ոչ թե ռոբոտ։

Tonrik⁠-⁠ն իրական ռեստորա՞ն է

Ոչ, Tonrik⁠-⁠ը մեր ցուցադրական ռեստորանն է։ Բայց մենյուն իրական է՝ այն աշխատում է նույն հարթակում, որտեղ կաշխատի նաև ձերը։ Ուտեստներն ու գները պայմանական են, իսկ լեզուն, ֆիլտրերը և Wi⁠-⁠Fi⁠-⁠ը ձեր սեղաններին էլ կաշխատեն նույն կերպ։ Դեմո տարբերակում կանչը չի ուղարկվում, իսկ իրական ռեստորանում այն կգա մատուցողի հեռախոսին։

Հյուրը պե՞տք է հավելված ներբեռնի

Ոչ։ Հեռախոսի տեսախցիկը սկանավորում է QR կոդը և բացում մենյուն բրաուզերում, ինչպես սովորական հղում։ Սա աշխատում է վերջին տարիների բոլոր iPhone⁠-⁠ներում և Android հեռախոսներում։ Եթե տեսախցիկը կոդը չկարդա, դրա տակ տպված կարճ հասցեն կարելի է ձեռքով մուտքագրել։

Ո՞վ է մուտքագրում մենյուն

Դուք կամ մենք՝ ինչպես ձեզ հարմար է։ Կարող եք դա անել ինքներդ՝ մենյուն լուսանկարելով։ AI⁠-⁠ն կմուտքագրի ուտեստները, գներն ու նկարագրությունները, իսկ հյուրերը կտեսնեն միայն այն, ինչ դուք ստուգել եք։ Կամ ուղարկեք մեզ մենյուն (լուսանկար, PDF, Word կամ աղյուսակ) հենց կառավարման վահանակից, և մենք այն կմուտքագրենք։ «Ռեստորան» սակագնում դա ներառված է։

Անցնո՞ւմ եք PDF մենյուից կամ այլ QR ծառայությունից։

Կտեղափոխենք։ Ուղարկեք PDF⁠-⁠ը կամ ներկայիս մենյուի հղումը, և մենյուն կմուտքագրենք թարգմանությունների հետ միասին։ Հին QR կոդերը պետք է մեկ անգամ փոխարինել նոր ստիկերներով, որոնց ֆայլերը կպատրաստենք մենք։ Դրանից հետո կոդերը չեն փոխվում, ինչ էլ փոխեք մենյուում։

Ի՞նչ է լինում 14 անվճար օրից հետո

Կստանաք առաջին հաշիվը, ուրիշ ոչինչ։ 14 օրվա ընթացքում մենյուն աշխատում է ամբողջությամբ, բանկային քարտ պետք չէ։ Հաշիվը կուղարկենք փորձաշրջանի ավարտից առաջ։ Եթե չվճարեք, մենյուն ժամանակավորապես կանջատվի, բայց չի ջնջվի։

Բա՞րդ է հրաժարվել ծառայությունից

Ոչ, պարզապես գրեք մեզ։ Դա կարող եք անել ցանկացած պահի՝ առանց տույժերի և երկարաժամկետ պարտավորությունների։ Մենյուն կաշխատի մինչև վճարված շրջանի ավարտը, և նոր հաշիվներ այլևս չենք ուղարկի։ Մենք ձեր քարտի տվյալները չենք պահում, ուստի ոչինչ չի գանձվի։ Ձեր խնդրանքով կջնջենք ռեստորանի տվյալները։

Հայտ

Ուզո՞ւմ եք այստեղ տեսնել ձեր ուտեստները

Ուղարկեք ձեր մենյուն, և մեկ օրվա ընթացքում այն կտեսնեք հենց այսպես՝ ձեր հեռախոսում։

Կամ ստեղծեք մենյուն ինքներդ՝ 14 օրն անվճար է, քարտ պետք չէ

Ինչ է լինելու հետո

  1. Կզանգահարենք աշխատանքային օրվա ընթացքումԿպատասխանենք հարցերին և կճշտենք, թե ինչ կա ձեր մենյուում։
  2. Ցույց կտանք դեմոն ձեր մենյուովԿմուտքագրենք ձեր մի քանի ուտեստը, որ դրանք տեսնեք հյուրի աչքերով։
  3. Կասենք գինըՄեկ թիվ՝ առանց «սկսած … մինչև …»։

Այս համարին կարող եք գրել նաև
Ե՞րբ է հարմար զանգահարել

Սեղմելով կոճակը՝ համաձայնում եք, որ ձեր կոնտակտներն օգտագործվեն հայտին պատասխանելու համար։ Գաղտնիության քաղաքականություն